Հերմոն
Հերմոն, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[2], մարզկենտրոնից 26 կմ հյուսիս-արևելք, Արփայի աջակողմյան վտակ Եղեգիս գետի վերին հոսանքի շրջանում։ Հերմոնավանքի պատվին Հերմոն է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին։ ԱշխարհագրությունՀերմոնով է անցնում Եղեգնաձոր-Վարդահովիտ, Եղեգնաձոր–Գողթանիկ ճանապարհները։ Գյուղն ունի գեղեցիկ բնություն, երկայնքով հոսում է Արատես գետը։ Հերմոն համայնքի վարչական տարածքի մեջ է մտնում Կալասար (Կալասեր) գյուղը։ Այն գտնվում է Արդենիսի լեռնաշղթայի հարավային լանջին, Արփայի աջակողմյան վտակ՝ Եղեգիս գետի հովտում, Հերմոն գյուղից 1կմ հյուսիս-արևմուտք և մարզկենտրոնից մոտ 17 կմ հյուսիս–արևելք։ Կալասարը նախկինում մտնում էր Երևանի նահանգի Շարուր–Դրալագյազի գավառի մեջ։ ՊատմությունԳյուղի պատմական հայերեն անունը Գրկիք է, և 1991 թ. անհայտ պատճառով վերանվանվել է Հերմոն- Իսրայելում գտնվող բարձունքի անունով։ Մինչև 1988 թվականը Հերմոնում՝ Ղավուշուղ գյուղում ապրել են ադրբեջանցիներ, իսկ հետո վերաբնակեցվել է Ադրբեջանից ու Արցախից Հայաստան բռնագաղթված հայերով։ ԽՍՀՄ-ի տարիներին ադրբեջանաբնակ Կալասարը միավորված էր Ղավուշուղ, այժմ՝ Հերմոն, գյուղի հետ մեկ տնտեսության մեջ։ Ներկայումս Կալասարը բնակեցված չէ, սակայն հիմա էլ նշմարվում են եկեղեցու ավերակներ և հայկական բազմաթիվ գերեզմանաքարեր։ ԲնակչությունՀերմոնի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
ՏնտեսությունԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ, պտղատու ծառերի մշակմամբ և մեղվաբուծությամբ։ Պատմամշակութային կառույցներՀերմոն գյուղից դեպի հյուսիս-արևմուտք գտնվում է Արատեսի վանքը։ Պատմականորեն դա Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառի տարածքն էր։ Վանքի համակառույցը բաղկացած է իրար կից չորս մեծ, հինգ փոքր շենքերից։ Հնագույն արձանագրություններում եկեղեցիներն անվանվել են Սուրբ Սիոն, Սուրբ Կարապետ և Սուրբ Աստվածածին։ Ենթադրվում է, որ այն հիմնադրվել է VII դարում, թեև ամենահին գրավոր տեղեկությունը 9-րդ դարի է։ Սուրբ Կարապետը՝ XI-XII դարերում։ Ուշագրավ է վերջինիս գավիթը, որի ճարտարապետը եղել է Սիրանեսը (XIII դար)։ 13-րդ դարում Վայոց ձորի իշխան Տարսայիճ Օրբելյանն Արատեսի վանքին է նվիրել մի քանի գյուղեր, որից հետո վանքը դարձել է Նորավանքի ամառանոցը։ Իսկ X-XIV դարերում այն եղել է գրչության խոշոր կենտրոն։ Հերմոն գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, լեռան վրա բազմած է շքեղաշուք Հերմոնի վանքը (Կնեվանք, IX-XV դարեր)։ Այն եղել է Սյունյաց աշխարհի կրոնական, մշակութային նշանավոր կենտրոն։ Հերմոնի վանքը 936 թվականին հիմնադրել են Սյունյաց գահերեց իշխան Սմբատը և Հակոբ եպիսկոպոսը։ 1338 թվականին այստեղ է հաստատվել Եսայի Նչեցու աշակերտ Տիրատուր վարպետը և հիմնադրել նոր դպրոցի՝ Հերմոնի վանքի դպրոցը, որը գործել է մինչև XV դարի վերջը։ Հերմոնի վանքում շուրջ հարյուր տարի գործել է գրչության դպրոցը, որտեղից մեզ են հասել մեկ տասնյակից ավելի ձեռագրեր, մեկնություններ։ Գյուղից 3 կմ հարավ-արևմուտքում է գտնվում նաև Սուրբ Գրիգոր եկեղեցին (XVI դար)։ Հասարակական կառույցներՀերմոնն ունի իննամյա հիմնական դպրոց, մշակույթի տուն, հյուրանոցային համալիր, և գյուղապետարան։ Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|