- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոլնիս (այլ կիրառումներ)
Բոլնիս (վրաց.՝ ბოლნისი), քաղաք Վրաստանի հարավում, Քվեմո Քարթլի երկրամասում, Բոլնիսի մունիցիպալիտետի վարչական կենտրոնը։ Բնակչությունը՝ ▲8406 մարդ (2023)[1]։ Բնակիչները հիմնականում ադրբեջանցիներ են։
Պատմություն
Բնակավայրը հիմնադրվել է 1818 թվականին[4] 95 գերմանական ընտանիքների կողմից Կատարինենֆելդ անվանմանբ ի պատիվ Ալեքսանդր l թագավորի քրոջ՝ Եկատերինա Պավլովնայի։ 1944 թվականին քաղաքը վերանվանվեց Բոլնիս։
Քաղաքում ծնվել է Խորհրդային Միության հերոս Ապավեն Ռոստոմյանը։
Բնակչություն
1968 թվականում, Բոլնիսիում բնակչության թիվը հասնում եր 16,3 հազար մարդ[5], որից 92% կազմում էին ադրբեջանցիները, մնացածը վրացիները, հայերը, օսերը։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 507)։
|